Բրիտանիայի Համայնքների պալատի զեկույցը. Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը կհանգեցնի արմատացած ավտոկրատիայի

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի հանձնաժողովը խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության վիճակի շարունակական վատթարացմամբ, ինչը ներկայիս զարգացումների դեպքում կհանգեցնի արմատացած ավտոկրատիայի՝ Բելառուսի պես հայտնվելով Ռուսաստանի ազդեցության ոլորտում. ասված է պալատի հանձնաժողովի զեկույցում։

Հանձնաժողովը նաև դատապարտել է Վրաստանի իշխանություններին։

«Մենք դատապարտում ենք «Վրացական երազանքի» կառավարության գործողությունները՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կասեցնելու, ընդդիմության ձայները ճնշելու, օրինական բողոքի ակցիաները սահմանափակելու և ապատեղեկատվություն տարածելու համար։ Այս գործողությունները կրկնում են ռուսաստանյան սցենարը և մատնանշում Թբիլիսիի ու Մոսկվայի միջև համակարգված գործողությունները։ Մենք սատարում ենք Միացյալ Թագավորության կառավարության արդեն ձեռնարկած քայլերը՝ պատժամիջոցներ կիրառելով վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են օրինական բողոքի ակցիաների ժամանակ մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու համար»,- նշվում է զեկույցում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031