Գեներալ Մուսավի. Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի

Տարածաշրջանում ռադիոլոկացիոն ցանցի ու լոգիստիկայի շարքից դուրս բերումը և Ամերիկային կորուստներ պատճառելը շարունակվում են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին:

«Իրանական հետախուզության վերահսկողության և հասցվող հարվածների պատճառով Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի: Դրա մասին են վկայում AWACS ինքնաթիռների, վառելիք լիցքավորողների բեկորները և ամերիկյան ավերված անգարները: Շուտով այս ցուցակին կավելանան այլ կարևոր թիրախներ»,- նշել է Մուսավին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930