Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի հարավում անվտանգության գոտու ընդլայնման հրաման է տվել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ կարգադրել է ընդլայնել ներկայիս անվտանգության գոտին Լիբանանի հարավում՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել սպառնալիքները Իսրայելի հյուսիսի համար: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը և հարձակվում։ Մենք ստեղծել ենք երեք անվտանգության գոտիներ թշնամու տարածքում. Սիրիայում՝ Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուկ։ Գազայում դա հատվածի կեսից ավելին է: Իսկ Լիբանանում ես հրահանգել եմ էլ ավելի ընդլայնել գոյություն ունեցող անվտանգության գոտին, որպեսզի վերջնականապես կանխեմ ներխուժման սպառնալիքը և թույլ չտամ հակատանկային հրթիռային արկերի մուտքը մեր սահման»,-հայտարարել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930