ԱՄՆ-ն և Իսրայելը դժվար թե կարողանան ոչնչացնել Իրանի հրթիռային ծրագիրը․ WP

Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցվող հարվածներին՝ ԱՄՆճն պահպանում է իր հրթիռային ծրագիրը. փորձագետները կասկածում են, որ հակամարտության ընթացքում հնարավոր կլինի այն ամբողջությամբ ոչնչացնել։ Այս մասին ասվում է The Washington Post թերթում հրապարակված հոդվածում։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, առկա արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների արդյունքում «ոչնչացվել են վերգետնյա արձակման կայանքները, ժամանակավորապես կասեցվել է ստորգետնյա պահեստարաններում գտնվող հրթիռների հասանելիությունը և Իրանը զրկվել է անմիջապես նոր հրթիռներ արտադրելու հնարավորությունից»։ «Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացրել են, որ բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագիրը չի ոչնչացվել»,- ընդգծում է պարբերականը։

«Նրանք (իրանական կողմը) նախկինի պես հարվածներ են հասցնում։ Սա առանցքային ցուցանիշ է»,- նշել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հակահրթիռային պաշտպանության հարցերով մասնագիտացած գիտաշխատող Թոմ Քերակոն։ «Որոշ փորձագետներ կասկած են հայտնել, որ [Իրանի] հրթիռային ծրագիրը երբևէ կհաջողվի ամբողջությամբ ոչնչացնել։ Նրանք մատնանշել են նախկին հարվածներից հետո վերականգնվելու ռեժիմի փորձը, ինչպես նաև մատակարարման շղթաների հասանելիությունը, որոնք թույլ են տալիս համալրել ոչնչացված արտադրական սարքավորումների պաշարները,- ընդգծվում է հրապարակման մեջ։- [Իրանի կողմից] կիրառվում են շարժական արձակման կայանքներ, որոնց թիվն անհայտ է»։

Նյութում բերված փորձագիտական գնահատականների համաձայն՝ «ամերիկա-իսրայելական գործողության առաջին չորս շաբաթվա ընթացքում վնասվել է բալիստիկ հրթիռների արտադրության 4 հիմնական ձեռնարկություն և բալիստիկ հրթիռների արձակման առնվազն 29 օբյեկտ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031