Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը. Վիկտոր Օրբան

Վլադիմիր Զելենսկին չի կարողանա հասնել իրեն հաճո հունգարական կառավարության ձևավորմանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Որքան էլ նա դա ցանկանա, Զելենսկին չի ձևավորի Հունգարիայի կառավարությունը։ Մենք մեծամասնություն ենք և մենք կհաղթենք»,- գրել է նա։

Նախօրեին ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը, ով անցել էր Բուդապեշտի կողմը, հայտարարել էր, որ Զելենսկին ամեն շաբաթ հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը ուղարկել է հինգ միլիոն եվրո կանխիկ գումար։

Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատան մոտ Ուկրաինայի կողմից իրականացվող շանտաժի դեմ ուղղված ակցիայի ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ընդգծել է, որ Կիևը միջամտում է հունգարական ընտրություններին շատ ավելի կոպիտ և լուրջ կերպով, քան երբևէ նախկինում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930