Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում մարտի 31-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031