Ինչու՞ բզեցիք Արտաշատի ղեկավարին, նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի թալա՞նն էիք թաքցնում. Հարց՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 5–ին, լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ինչու էր օրեր առաջ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանին ձեեռքով հրում՝ հուշելով, որ ուղիղ եթերում չխոսի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կառուցած շենքից։

«Ինչու՞ էիք փորձում լռեցնել, սա արդյո՞ք մենք ընկալենք որպես լռեցման փորձ՝ Արամ Հովհաննիսյանի անունը չտալու համար, և արդյո՞ք պետք է ենթադրենք, որ նախկինների թալանի մասին խոսող ձեր իշխանությունը փորձում է, ենթադրաբար Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել»,– հարց ուղղեց լրագրողներից մեկը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դա ռեակցիա է ուղղակի, Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի և պետք է նաև նախկին պաշտոնյաներին երբեմն թողել հանգիստ՝ իրենք իրենց կյանքով ապրեն։ Առավելևս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»։

Հարցին՝ դատախազությունն այստեղ անելիք չունի՞, Փաշինյանը պատասխանեց. «Ես դատախազության անելիքները չեմ որոշում ու կանխորոշում։ Ընդհանրապես, բոլոր պետական մարմինները պարտավոր են իրենց անելիքն անել»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031