Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից Իրանի գործողությունները դատապարտվում են, մինչդեռ ԱՄՆ-ի հարձակումներն ամբողջությամբ անտեսվում են, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Այժմ ցանկանում եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնել հենց այդ ոգով․․․ դատապարտել Իրանի ագրեսիան՝ ոչ մի խոսք չասելով ԱՄՆ-ի գործողությունների մասին», — ասել է Լավրովը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեմայով դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է արևմտյան երկրների կիրառած «երկակի ստանդարտների» քաղաքականությունը տարածաշրջանային հակամարտությունների գնահատման հարցում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930