Նախիջևանում հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են ընկել, օդանավակայանում հրդեհ է բռնկվել․ Reuters

Իրանի կողմից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի օրն ընկել են Ադրբեջանի էքսկլավ հանդիսացող Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Առայժմ պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու սարք է ընկել այդ տարածքում։

Իրանի սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի վերևում սև ծուխ է բարձրացել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930