ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ուկրաինական ԱԹՍ-ներ գնելու շուրջ՝ Իրանի դեմ պատերազմի համար․ Financial Times

ԱՄՆ-ն և Պարսից ծոցի երկրներից առնվազն մեկը բանակցություններ են վարում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) գնելու շուրջ՝ իրանական ԱԹՍ-ների հարձակումները հետ մղելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Պենտագոնի հետ բանակցություններն անվանել է «նուրբ» թեմա։

Նրա խոսքով՝ «հետաքրքրության կտրուկ աճ է նկատվում ուկրաինական որսիչ անօդաչուների նկատմամբ, որոնք ընդունակ են շատ ցածր գներով որսալ իրանական ԱԹՍ-ները»։

Նշվում է, որ Իրանը Պարսից ծոցում այնպիսի մարտավարություն է կիրառում, որը հանգում է Ուկրաինայի ափամերձ քաղաքի՝ Օդեսայի դեմ ռուսական մարտավարության կրկնօրինակմանը։ Այնտեղ «Շահեդ» անօդաչուները մոտենալիս սահում են օվկիանոսի մակերևույթին մոտ, և շփոթեցնում են որսիչ համակարգերին։ Բաց ծովում տեղակայված անօդաչուներն ունեն դրանք որսալու լավագույն հնարավորությունները, նշել է ուկրաինացի փորձագետներից մեկը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031