Իսրայելի հարվածները Լիբանանում 72 մարդու կյանք են խլել

Վերջին օրերին Լիբանանի տարածքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 72 մարդ, հայտնել են Լիբանանի իշխանությունները: Ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:

Լիբանանում Իսրայելի գործողությունները սկսվել են երկուշաբթի՝ Իսրայելի վրա «Հըզբոլլահ»-ի հարձակումից հետո: «Հըզբոլլահ»-ը պնդում է, որ հարձակման թիրախը Հայֆայից հարավ տեղակայված Իսրայելի ՀՕՊ կայանքն էր, և որ հարվածները վրեժխնդրություն էին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության և պատասխան «Իսրայելի կողմից կրկնվող ագրեսիայի համար»:

Սա Լիբանանի մայրաքաղաքի արվարձանների վրա Իսրայելի իրականացրած ամենալայնածավալ հարձակումն է 2024 թվականից ի վեր:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031