ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից Թուրքիայի օդային տարածքի մոտ խոցված հրթիռը ուղղվել է ոչ թե Թուրքիայի, այլ Կիպրոսի ուղղությամբ, գրում է «Թուրքիայի ձայն» թելեգրամյան ալիքը։
«Այն թիրախավորել էր Կիպրոսի հարավում տեղակայված ռազմական բազան, սակայն շեղվել է կուրսից»,- դրա մասին Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է թուրք պաշտոնյան։
Անկարայի բարձրաստիճան աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը «Թուրքիայի ձայնին»։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը թռել է Իրաքի և Սիրիայի վրայով, նախքան արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից խոցվելը։
Դեպքից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մտահոգություն է հայտնել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին։
Բացի դրանից, Անկարան նաև բողոք է հայտնել միջադեպի կապակցությամբ երկրի ԱԳՆ կանչված Իրանի դեսպանին։






































