Իսպանիայի պատասխանատու վարքագիծը՝ Իրանի դեմ ռшզմական шգրեսիայի դեմ պայքարում, ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռ գոյություն ունեն էթիկան և խիղճը․ Փեզեշքիան

Իսպանիայի պատասխանատու վարքագիծը սիոնա-ամերիկյան կոալիցիայի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեմ պայքարում, ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռ գոյություն ունեն էթիկան և խիղճը, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում իսպանացի պաշտոնյաներին՝ իրենց դիրքորոշման համար»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիան հրաժարվել է իր բազաները տրամադրել ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930