Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել

Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիվալան կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։

Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, բողոքի նոտան Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացվել՝ կապված Հելսինկիում ՌԴ դիվանագիտական առաքելության դիմաց Ռուսաստանի դրոշը այրելու հանգամանքի հետ։

«Ռուսաստանում Ֆինլանդիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կոշտ բողոք է ներկայացվել փետրվարի 24-ին Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած սադրիչ գործողության կապակցությամբ, որի ընթացքում անհայտ անձինք այրել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ Մոսկվան դժգոհություն է արտահայտել, որ Ֆինլանդիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք պատասխանատու են եղել միջոցառման անվտանգությունն ու հասարակական կարգը ապահովելու համար, չեն կարողացել կանխել գործողությունը՝ այդպիսով, ըստ էության, արդարացնելով դրա կատարումը:Բացի այս, Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆինլանդական կողմին հորդորել է անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ապագայում Ռուսաստանի դեսպանատան դեմ նմանատիպ գործողությունները կանխելու համար:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728