Արմանը, Գեյջին․ պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Իլիա Թոփուրիա

UFC-ի մարտիկ Իլիա Թոփուրիան վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտում հեշտ հաղթանակ կտոնի։

Ադին Ռոսի հետ զրույցում Թոփուրիան նշել է, որ Ծառուկյանն իր համար բարդ մրցակից չէ, քանի որ հայազգի մարտիկը կսկսի խուճապի մատնվել օկտագոն մտնելուն պես։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Արման Ծառուկյանի հետ մենամարտը, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։

«Արմանը, Գեյջին… պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ»,- ասել է Թոփուրիան։

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ մակարդակում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ և ոչ մի պարտություն: Հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930