ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև կայանալիք խաղից առաջ

​ՈւԵՖԱ-ն մերժել է «Բենֆիկայի» բողոքարկումը արգենտինացի վինգեր Ջանլուկա Պրեստիանիի որակազրկման վերաբերյալ: Այսպիսով, ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ այսօր կայանալիք հանդիպումը:

​Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ռեալը» 1:0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային»:

Երկրորդ խաղակեսում մադրիդցիների եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը մրցավար Ֆրանսուա Լետեքսյեին տեղեկացրել էր, որ Պրեստիաննին, մարզաշապիկով բերանը ծածկելով, իրեն «կապիկ» է անվանել:

​Ավելի ուշ «արծիվների» ֆուտբոլիստը հերքել էր բրազիլացուն ռասայական հողի վրա վիրավորելու մեղադրանքը, սակայն ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել էր արգենտինացուն:

​««Բենֆիկայի» ներկայացրած բողոքարկումը մերժվել է: Հետևաբար, ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնի՝ 2026 թվականի փետրվարի 23-ի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ:

​Ջանլուկա Պրեստիանին մնում է ժամանակավորապես որակազրկված և բաց կթողնի ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հաջորդ հանդիպումը, որին նա այլ պարագայում իրավունք կունենար մասնակցելու»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728