Սպիտակ տունը պահանջում է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր լինի անորոշ ժամանակով

Սպիտակ տունը պահանջում է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր լինի անորոշ ժամանակով, հաղորդում է Axios-ը։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը փակ դռների ետևում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր լինի անորոշ ժամանակով և չպարունակի «վերջնաժամկետի կետեր»։

Նրա խոսքով՝ ներկայիս բանակցությունները կենտրոնացած են Իրանի միջուկային ծրագրի վրա, ներառյալ Իրանի կողմից ուրանը հարստացնելու կարողությունը և հարստացված ուրանի առկա պաշարների ճակատագիրը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930