Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի ՀՀ հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Հովհաննիսյան

Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։

Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։ Սա էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։

Պատմական զարգացման առումով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի և հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս՝ ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։

Ուրախ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել՝ հիմնվելով իրատեսական և իրագործելի մոտեցումների վրա»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728