Ադրբեջանը երկաթուղով 4500 տոննա դիզելային վառելիք կուղարկի Հայաստան

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին, երկաթուղով։

Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերին։

Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբեր ամսվա առաքումները կազմել են 1210,28 տոննա Premium Euro-95 շարժիչային բենզին, որի արժեքը կազմում է 788 հազար 800 դոլար։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728