Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ. Իրանի փոխարտգործնախարար

Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Ազգային հանրային ռադիոյին (NPR) տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, մեկնաբանելով Ժնևի բանակցությունների հնարավոր արդյունքը։

«Մենք մտանք Ժնևի բանակցային դահլիճ ամենայն անկեղծությամբ և բարի կամքով։ Հուսով ենք՝ ամերիկացիները կփոխադարձեն այս բարի կամքին և այս դրական մոտեցմանը։ Եվ եթե բոլոր կողմերը քաղաքական կամք դրսևորեն, հավատում եմ, որ գործարքը հնարավորինս շուտ կիրականցվի։ Բանակցությունների թեման միջուկային խնդիրն է, և բոլոր կողմերը համաձայն են դրա շուրջ»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ վերջերս Ժնևում տեղի է ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկու փուլ՝ Օմանի սուլթանության միջնորդությամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930