Զելենսկին Օրբանին խորհուրդ է տվել Հունգարիա նավթի մատակարարման վերաբերյալ համաձայնության գալ Ռուսաստանի հետ

Ռուսաստանի հարձակումը պատճառ է դարձել «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարման ընդհատմանը։ Եթե Բուդապեշտը ցանկանում է շարունակել մատակարարումները, ապա պետք է էներգետիկ զինադադարի մասին պայմանավորվի Մոսկվայի հետ։

Ըստ РБК-Украина-ի՝ դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նախևառաջ, խողովակաշարը ոչնչացրել է Ռուսաստանը։ Այսպիսով, եթե Օրբանը ցանկանում է ինչ-որ բան արգելել՝ ֆինանսական աջակցությունը, նա կարող է դա անել Ռուսաստանի համար, այլ ոչ թե Ուկրաինայի։ Մենք չենք այս խողովակաշարի ոչնչացման պատճառը»,- ընդգծել է Զելենսկին՝ մեկնաբանելով Հունգարիայի կողմից Ուկրաինային ԵՄ վարկ տրամադրելու վետոն։

Նա հավելել է, որ սա «Դրուժբա» խողովակաշարի առաջին վնասը չէ, և, ամենայն հավանականությամբ, վերջինը չի լինի։ Ավելին, Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ունի արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատում են խողովակաշարի վրա Ռուսաստանի հարձակումը։

«Օրբանը պետք է խոսի Պուտինի հետ, գուցե էներգետիկ զինադադարի կամ նմանատիպ մի բանի մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728