Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը. հայտնում է ուկրաինական «24-րդ ալիքը»:
Տեսանյութում երևում են նաև բունկերի ներսում տեղադրված «Ուկրաինայի նախագահի գրասենյակ» և «Մինիստրների կաբինետի ղեկավարություն» գրությամբ ցուցանակները:
Снимок11.JPG (24 KB)
«Շատ բաներ հենց այստեղ են արվել: Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը», — պատմել է Զելենսկին՝ խոսելով 2022 թվականի փետրվարին սկսված ռազմական գործողությունների մասին: Տեսանյութում երևում է նաև Զելենսկու աշխատասենյակը, որտեղ նա հակամարտության սկզբնական փուլում հեռախոսազրույցներ է վարում այլ երկրների առաջնորդների հետ:
Снимок.JPG (33 KB)
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ռազմական գործողությունների սկզբում այս բունկերում «հարյուրավոր մարդիկ են եղել»։
Նախօրեին Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ երկու տարի ապրել է բունկերում, իսկ աշխատել է նախագահի գրասենյակում։ Այժմ, նրա խոսքով, նա ապաստարան է իջնում միայն գիշերային օդային տագնապների ժամանակ։






































