«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը ծնոտի կnտրվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը ծնոտի ալվեոլային ելուստի կոտրվածքի պատճառով կարող է բաց թողնել 2025/26 մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

​Անգլիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության՝ կիրակի օրը կայացած «Պարմայի» դեմ արտագնա խաղում (0:1)՝ մրցակցի դարպասապահ Էդոարդո Կորվիի հետ ուժգին բախման արդյունքում։

​Նախատեսվում էր, որ Լոֆտուս-Չիկը հենց գիշերը կվիրահատվի Միլանի կլինիկաներից մեկում, սակայն որոշվել է վիրահատությունը հետաձգել մինչև երկուշաբթի առավոտ՝ դիմածնոտային վիրաբուժության նեղ մասնագետների սպասելու նպատակով։

30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։
​«Վնասվածքի ծանրության աստիճանը վերջնականապես պարզելու համար հարկավոր է սպասել բժիշկների եզրակացությանը վիրահատությունից հետո, սակայն, ամենայն հավանականությամբ, Լոֆտուս-Չիկն ընթացիկ մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա»,- նշված է աղբյուրի հրապարակման մեջ։

​Հավելենք, որ 2025/26 մրցաշրջանում Ռուբեն Լոֆտուս-Չիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728