ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որով իր սահմանած ներմուծման մաքսատուրքերի մեծ մասն անօրինական է ճանաչվել, անվանել է «խորապես հիասթափեցնող»։ Նա դրա մասին հայտարարել է Սպիտակ տանը չնախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Գերագույն դատարանի մաքսատուրքերի վերաբերյալ որոշումը խորապես հիասթափեցնող է, և ես ամաչում եմ Դատարանի որոշ անդամներից, բացարձակապես ամաչում եմ, որ չունեն համարձակություն անել այն, ինչ ճիշտ է մեր երկրի համար»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Գերագույն դատարանը որոշել էր, որ Թրամփի սահմանած զանգվածային մաքսատուրքերը գերազանցել են նախագահի լիազորությունները, ինչը հնարավոր է հանգեցնել ներմուծողներին տասնյակ միլիարդավոր դոլարների վերադարձի։ Փորձագետները նշում են, որ այդ որոշումը լուրջ հարված է Սպիտակ տան տնտեսական ռազմավարությանը և միջազգային բանակցություններում նրա դիրքորոշմանը։






































