Իրանի խնդրանքով Չինաստանն Օմանի ծով է ուղարկել «Լյաովանգ-1» հետախուզական նավը

Իրանի խնդրանքով Չինաստանն Օմանի ծով է ուղարկել «Լյաովանգ-1» հզոր ծովային էլեկտրոնային հետախուզական նավը՝ Իրանի վրա հնարավոր հարվածի դեպքում դժվարամատչելի տվյալներ հավաքելու և վերլուծելու համար, ներառյալ՝ գաղտնի կործանիչների էլեկտրամագնիսական սիգնատուրները և ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների ճշգրիտ գտնվելու վայրը։ Դրա մասին հաղորդել է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։

Խոսքը լայնածավալ հետախուզական տվյալների հավաքածուի մասին է, որը կարող է զգալիորեն նվազեցնել անակնկալի տարրը ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։

Առաջադրանքները ներառում են F-22 և F-35 կործանիչների վերլուծությունը և հետևումը, ինչպես նաև EA-18 Growler ռադիոէլեկտրոնային պայաքրի ինքնաթիռների շահագործման հաճախականությունների որոշումը։ Ստացված տվյալները կարող են բարձրացնել հրթիռային համակարգերի արդյունավետությունը։

Նշվում է, որ չինական հետախուզական տեխնոլոգիաները ինտեգրվում են Իրանի գործող ռազմական կառույցների հետ։ Փոխգործակցության նման մակարդակը վկայում է կողմերի միջև ռազմավարական համակարգման խորացման մասին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728