Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև 2013 ու 2014 թվականներին․ ԱԱԾ պարզաբանումը

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։

Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930