Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը

Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալը։

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը հյուրընկալվելիս հաղթանակ էր տարել նվազագույն՝ 1։0 հաշվով։
«Ի՞նչ կա ափսոսալու: Ես լսեցի երկու կողմերին։ Վինիսիուսն այլ բան է պնդում, Պրեստիանին՝ բոլորովին այլ։ Ինձ համար կարևոր է պահպանել օբյեկտիվությունը, և ես մտադիր չեմ որևէ կողմի դիրքորոշումը պաշտպանել։
Մինչ այդ դրվագը մենք լավ ֆուտբոլ էինք տեսնում․ «Բենֆիկան» ակտիվ սկսեց, իսկ մրցակիցը բնավորություն ցույց տվեց առաջին խաղակեսի երկրորդ հատվածում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հանդիպման երկրորդ խաղակեսում խաղը դադարեցվել էր այն բանից հետո, երբ «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտարարել էր, թե «Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին իրեն անվանել է «կապիկ»: Ֆուտբոլիստները փակել էին իրենց դեմքերը ձեռքերով և մարզաշապիկներով, ինչը դժվարացրել է հարձակվողի վարկածի ստուգումը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728