Ներքին արտադրությամբ V-BAT տեսակի ԱԹՍ-ների կարիքը համալրել տեխնիկապես հնարավոր չէր. ԲՏԱ նախարար

Shield AI ընկերության արտադրած V-BAT տեսակի ԱԹՍ-ներ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում: Եթե արտադրեին, բնականաբար, հարց չէր էլ ծագի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ ապրանք գնելու, ներմուծելու: Դրա առաջին շահառուն ու շահագրգիռ կողմը նախևառաջ ԲՏԱ նախարարությունն է: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Հայաստանի օդային պաշտպանությունը ամերիկյան գերժամանակակից հետախուզական V-BAT տեսակի անօդաչուներով համալրելու գործարքին:

ԲՏԱՆ-ի մանդատի շրջանակում առհասարակ խրախուսվում է տեղական արտադրանքի սպառումը, պետության կողմից տեղական ռազմարդյունաբերողներին պատվերի իջեցումը, սակայն միևնույն ժամանակ, ըստ նախարարի, պետք է «ադեկվատ» լինել, գնահատել սեփական կարողությունները՝ ընդունելով, որ երկար ճանապարհ կա անցնելու աշխարհում մրցունակ պրոդուկտներ արտադրելու համար:

«Shield AI ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ հենց ԲՏԱՆ-ի համար հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների փոխանցման, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կամ մշակումներ իրականացնելու առումով:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

- Այս թեմայով -