Փաշինյանն օլիգարխների և նախկին իշխանությունների ջախջախիչ պարտություն է կանխատեսում առաջիկա ընտրություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախկին իշխանությունների և օլիգարխների պարտություն է կանխատեսում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերն իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն։ Բոլոր նախին իշխանություններն ու օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ից հետո այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ կամ նախկին նախագահ։ Հունիսի 8-ին մենք արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որն ընդհատվել է 374 թվին՝ Պապ թագավորի սպանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը պատմական կոնտեքստում անդրադարձավ ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը վարում է պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն, ինչի վերաբերյալ հայտարարություններ են հնչում նաև Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների որոշ շրջանակներից։

«Ռուսաստանի Դաշնությունում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն, իսկ, եթե թշնամանք և հակամարտություն կա Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ամուր գրկել Ռուսաստանին։ Մենք այս տարածաշրջանում ենք ապրում և մենք ունենք չորս հարևան երկիր. ո՞վ է արդյունավետ ղեկավարը, ով ուզում է այդ չորս հարևան երկրի հետ ունենալ լավ հարաբերություններ և խաղաղությո՞ւն, թե՞ նա, ով ուզում է այդ չորս հարևան երկրի հետ անընդհատ հրահրի հակամարտություններ։ Ո՞ր երկիրն է ավելի ինքնիշխան ու զարգացած, նա ով հարևանների հետ ունի բնականոն հարաբերություննե՞ր, թե՞ նա, ով հարևանների հետ ներքաշված է կոնֆլիկնտերի մեջ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը Ռուսաստանում, որ Հայաստանին պետք է անընդհատ սադրել, որ կախվածություն ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, վստահ եմ, որ իմ գործընկերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն ու ՌԴ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ, չեն կիսում այս տեսակետը և համարում են, որ խաղաղությունը օգտակար է և ՀՀ-ին, և ՌԴ-ին, և տարածաշրջանի երկրներին»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ 2024 թվականի ապրիլին հայ ժողովուրդը դուրս է եկել պատմության զոհասեղանին դրված ազգի և պետության կարգավիճակից, ոտք է դրել ազատ, ինքնիշխան, զարգացող, խաղաղ պետության ճանապարհին, իսկ առաջիկա ընտրությունը լինելու է հետևյալ տրամաբանությամբ՝ հետ ենք գնում պատմության ուղեծի՞ր, թե՞ շարունակում ենք նոր բացված ճանապարհը։ 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728