Փաշինյանը Արագածոտնի մարզպետին 9 օրով արձակուրդ է ուղարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 9 օրով արձակուրդ է մեկնում։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի փետրվարի 17-25-ը ներառյալ:
Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728