Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան — ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների (Dell, NVIDIA, Synopsys, AWS, և Salesforce) ղեկավարներին՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության, մատակարարման շղթաների ամրապնդման և մեր ժողովուրդների անվտանգության և բարգավաճման համար վստահելի ու դիմակայուն տեխնոլոգիական էկոհամակարգեր ձևավորելու հարցերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728