ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դրական է գնահատել ուկրաինական հարցի կարգավորման շրջանակներում Վաշինգտոնի գործողությունները։
«Ես իսկապես կարծում եմ, որ ԱՄՆ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի հարցում», — ասել է Ռյուտեն հինգշաբթի օրը՝ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցում։
«ԱՄՆ-ն առաջատար դեր է խաղում խաղաղ լուծման որոնման ջանքերում։ Կա միայն մեկ երկիր՝ աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն, որը կարող է դա անել», — ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ «անարդարացի» է ասել, թե ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավարար ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ ուկրաինական կարգավորմանը հասնելու համար։ Մասնավորապես, այս համատեքստում նա հիշեցրել է նախորդ տարի Վաշինգտոնի կողմից ռուսական նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։






































