Պուտինն Իրանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ռաֆայել Գևորգյանին պարգևատրել է «Արիության շքանշանով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Ռաֆայել Գևորգյանին պարգևատրել է «Արիության շքանշանով»:

Գևորգյանը պարգևին արժանացել է «մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար»:

Նույնպիսի պարգևի է արժանացել նաև Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը:

«Արիության համար» մեդալով պարգևատրվել են Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրեյ Ալյոնկինը և Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մի շարք աշխատակիցներ՝ Անդրեյ Գանենկոն, Ռուսլան Իլմամբետովը, Ալեքսանդր Մամեդովը, Վալերի Մալիշևը, Նիկիտա Պարֆեևը և Վիտալի Բելկոն:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728