Գեղարքունիքում 2025-26 ուստարում դպրոց է հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 640 աշակերտ

2025-2026 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի դպրոցներ է հաճախում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 640 աշակերտ։ Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների թիվը նվազել է 35-ով։

 2024 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական 14 ուսումնական հաստատություններ է գործուղվել 20 ուսուցիչ։ Բացի այդ, մեկ անձ նշանակվել է Շողակաթի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 14 անձ աշխատանքի է ընդունվել մարզի հանրակրթական հաստատություններում այլ հաստիքներով։

ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզ տեղափոխված բնակչության թիվը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 2834 մարդ, 856 ընտանիք։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728