Նախակրթարան հաճախելու տարիքային շեմը կնվազեցվի մինչև 4 տարեկան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է նվազեցնել նախակրթարան հաճախելու տարիքային շեմը մինչև 4 տարեկան։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և մեծացնել երեխաների ընդգրկվածությունը համակարգում։ Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական հաստատություններում առկա է հերթագրված երեխաների մեծ թիվ, ընդունելության հնարավորությունը կընդլայնվի՝ սկսած 4 տարեկանից։

Միևնույն ժամանակ, այն համայնքներում, որտեղ գործում է միայն մեկ հաստատություն, կստեղծվի տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն։ Այս մոտեցումը հատկապես արդիական է փոքր բնակավայրերի համար, որտեղ նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ առանձին մանկապարտեզների կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ։

Կարգավորման նպատակն է ոչ միայն ավելացնել երեխաների ընդգրկվածությունը, այլև ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության լիարժեք իրականացումը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728