Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնողների և այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել։ Մասնավորապես նշել է, որ Թուրքիայում գտնվող Գերմանիայի որոշ քաղաքացիներ ձերբակալվեն են և արգելք է սահմանվել նրանց մուտքի համար։

Նշվում է, որ նման իրավիճակները չեն վերաբերում միայն քրեական անցյալ ունեցողներին, այլ նաև՝ քաղաքացիական անձանց։ Հատկապես շեշտվել է, որ որոշ դեպքերում հաշվի են առնվել Թուրքիայի վերաբերյալ սոցցանցերում արված գրառումները։

Թուրքիա մեկնել ծրարգրող Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել ճանապարհորդելուց առաջ վերանայել իրենց իրավական կարգավիճակը և հնարավոր ձերբակալության դեպքում կապ հաստատել գերմանական դիվանագիտական առաքելությունների հետ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728