Ավելի քան 10 հազար մարդ հավաքվել էր Բուենոս Այրեսի կենտրոնում՝ աշխատանքային օրենսդրության առաջիկա բարեփոխումների դեմ բողոքելու համար։
Ցույցը կազմակերպել էին հարավամերիկյան հանրապետության խոշորագույն արհմիությունները։ Տարբեր աշխատանքային ասոցիացիաների դրոշների ներքո շարասյուները դուրս են եկել մի քանի հավաքատեղիներից և շարժվել դեպի Կոնգրեսի շենք, որտեղ սենատորներն այժմ քննարկում են աշխատանքային օրենսդրության բարեփոխումները։ Մարդիկ պարզել են Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի կառավարությունը և բարեփոխումները քննադատող պաստառներ. Այդ բարեփուխումները ցուցարարներն անվանել են «ստրկացնող և հակաաշխատավորական»։
Անցյալ դեկտեմբերին Մայլին Կոնգրեսին ներկայացրեց աշխատանքային բարեփոխումների մասին օրինագիծը։ Առաջարկվող փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում օրենսդրության մեջ՝ գործատուների համար ավելի մեծ ճկունություն ապահովելու համար։ Ի թիվս այլ կետերի՝ օրինագիծը նեղացնում է աշխատանքային վեճերի դեպքում դատավարության հիմքերը և սահմանափակում գործադուլի իրավունքը։






































