Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ, հայտնում է Mehr-ը:
Իր ուղերձում Ալիևն ընդգծել է «Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների ու կառավարությունների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով նրանց ընդհանուր կրոնական ու մշակութային արմատները և վաղեմի բարիդրացիական կապերը»։ Նա նաև շեշտել է, որ երկկողմ քննարկումների շրջանակն ընդլայնվել է և հարստացել նոր բովանդակությամբ։
«Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը, ստորագրված համաձայնագրերը և համատեղ նախագծերը բարենպաստ հնարավորություններ են ստեղծել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման համար», — մեջբերում է իրանական լրատվամիջոցը Ալիևի շնորհավորանքից։
Նշելով, որ երկկողմ քննարկումների շրջանակն ընդլայնվել է և հարստացել նոր բովանդակությամբ՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ բարձր մակարդակի հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը և իրականացված համատեղ նախագծերը «բարենպաստ հնարավորություններ են ստեղծում Թեհրանի և Բաքվի միջև փոխշահավետ համագործակցության խորացման համար»։






































