Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բրյուսելի կողմից Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու նոր ծրագիրը «բացահայտ պատերազմի հայտարարություն» է իր երկրին։
Ինչպես նշել է Օրբանը, «բրյուսելյան էլիտայի պաշտոնական պարբերականը»՝ Politico-ն, հրապարակել է Բրյուսելի և Կիևի վերջին ռազմական ծրագիրը՝ «Զելենսկու հինգ կետից բաղկացած պլանը»։
«Նրանք որոշել են, որ Ուկրաինան Եվրոպական միություն կընդունվի արդեն 2027 թվականին։ Այս նոր ծրագիրը Հունգարիային ուղղված պատերազմի բացահայտ հայտարարություն է։ Նրանք անտեսում են հունգարացի ժողովրդի որոշումը և լի են Հունգարիայի կառավարությունը ցանկացած անհրաժեշտ միջոցներով տապալելու վճռականությամբ։ Նրանք ուզում են, որ «Տիսա» կուսակցությունը գա հշխանության, որովհետև այդ դեպքում այլևս չի լինի ո՛չ վետոյի իրավունք, ո՛չ դիմադրություն, ո՛չ էլ նրանց հակամարտությունից զերծ մնալու հնարավորություն։ Այս տարվա ապրիլին՝ ընտրական տեղամասերում, հունգարացիները պետք է կանգնեցնեն նրանց։ «Ֆիդեսը» միակ ուժն է, որը կանգնած է Հունգարիայի և բրյուսելյան կառավարման միջև։ Այն Հունգարական ինքնիշխանության միակ երաշխավորն է», — X սոցիալական ցանցում գրել է Օրբանը։






































