Իրանի արտգործնախարարը պակիստանցի գործընկերոջը պատմել է ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային զարգացումները, հայտնում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին պարզաբանումներ է ներկայացրել Մասկատում (Օման)՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող անուղղակի բանակցությունների գործընթացի վերաբերյալ և շարադրել Իրանի դիրքորոշումը՝ արդարացի համաձայնության հասնելու ուղղությամբ։

Իր հերթին, Պակիստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ սպասվող բանակցությունները հաջողությամբ կպսակվեն և ընդգծել է Իսլամաբադի պատրաստակամությունը՝ «ցանկացած համագործակցություն և աջակցություն ցուցաբերել՝ դիվանագիտության առաջմղման և հաջողության ապահովման համար»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728