Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:
նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումները կանցկացվեն փետրվարի 15-23-ը․ նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, խաղ-վիկտորինաներ, շրջայցեր, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:
Միջոցառումների ցանկը՝ ստորև։











































