Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում

Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Այս նախագիծը ստեղծում է հնարավորություն՝ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարային տերմինալներով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ:

Սա լուծում է, նախ, այն հարցը, որ ՀԴՄ տրամադրելու գործով այլևս տվյալ ԲԿ-ի հաշվապահությունը չի ծանրաբեռնվի, և երկրորդ՝ դա կոռուպցիոն ռիսկ է զսպում հատկապես առողջության ապահովագրության մեխանիզմը ներդնելուց հետո, այն է՝ մասնավոր դեպքերը նույնպես արդեն կերևան ArMed միասնական տեղեկատվական ցանցում: Այսինքն՝ չի կարող լինել դեպք, երբ մասնավոր վճարումը կատարելուց հետո դա չմուտքագրվի ArMed»,- ասաց պատգամավորը:

Հարակից զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը պարզաբանեց. «Սրանով ի՞նչ ենք անում. բժշկական ծառայությունների մասով ամբողջությամբ ՀԴՄ-ի տրամադրումը բոլոր ծառայությունների մասով կլինի ոչ միայն քարտային վճարումների, այլև տերմինալների [միջոցով]:

Նաև ՀԴՄ-ն կապվում է ArMed համակարգի հետ, այսինքն՝ ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը: Այդտեղ որևէ անձնական տվյալ չի արտացոլվի, և ՊԵԿ-ին անձնական տվյալներ հայտնի չեն լինի, այլ միայն կարտացոլվի, որ ArMed-ում գրանցված է»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728