Մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին. Վենսի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Ամերիկայի Միացյալ Նահանգների  փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցի ավարտին Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն ապագայի, որտեղ  խաղաղություն է և փոխըմբռնում»:Այցի ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին գրքեր:
 

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930