Երկու տարի առաջ խոսում էինք նոր հարձակման հնարավորության, այսօր արդեն՝ Ադրբեջանից եկող բենզինի գնի մասին. Պապոյան

«Երկու տարի առաջ խոսում էինք այն մասին, թե կլինի՞ արդյոք նոր հարձակում, թե՞ ոչ, այսօր խոսում ենք այն մասին, թե ինչ ապրանք է հնարավոր վաճառել կամ չվաճառել, կամ բենզինի գինը ինչքանով իջավ կամ չիջավ: Պատերազմից խաղաղության խոսակցությունն արդեն իսկ ֆանտաստիկ է, իսկ խաղաղությունից օգուտներ քաղելու խոսակցությունը շատ լավն է, և պետք է մաքսիմալ օգուտներ ունենանք»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական ապրանքներ չեն արտահանվում Ադրբեջան:

Նախարարն ընդգծեց, որ այդ պրոցեսը ժամանակատար է, ուսումնասիրվում են երկու երկրների շուկաները, և ի վերջո դա մասնավորի գործն է, իսկ պետությունը պայմաններ ստեղծելու քաղաքականության կրողն է:

Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն, հավելեց Պապոյանը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728