Հայաստանի հավաքականի անդամը կշարունակի ելույթներն Արգենտինայում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը երկարաձգել է համագործակցությունը արգենտինական «Բանֆիլդի» հետ։

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունվար։
24-ամյա ֆուտբոլիստը հենց «Բանֆիլդի» սան է։ Հարազատ թիմի հիմնական կազմում նա մինչ օրս մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ադորյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2025 թվականի ամռանը՝ մասնակցելով երկու հանդիպման

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031