Skip to main content

Չարլզ III-ը հրապարակավ խոսել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հրապարակավ խոսել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին՝ «Պայքար քաղցկեղի դեմ 2025» բարեգործական արշավի շրջանակներում։

Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ բրիտանական միապետի տեսաուղերձը կհեռարձակվի Channel 4-ով։

Նախատեսվում է, որ նա կընդգծի քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորությունը և կներկայացնի իր ախտորոշման մանրամասները:

Նշվում է, որ թագավորական ընտանիքի անդամները ավանդաբար պահպանել են բժշկական հարցերի վերաբերյալ գաղտնիությունը։

2024 թվականի հունվարի 26-ին Չարլզ III թագավորը ենթարկվել էր շագանակագեղձի մեծացման պլանային վիրահատության։ Այս վիրահատության ընթացքում նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, որի մասին Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր փետրվարի սկզբին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31