Բացառում ենք որևէ համագործակցություն իշխող ուժի հետ․ Էդմոն Մարուքյան

Բացառում ենք որևէ համագործակցություն իշխող ուժի հետ։ Այս մասին այսօր կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Բոլոր իրար հարող ուժերը, որոշակի կոմպրոմիսների գնալով՝ ծրագրային առումով, կարող են ձեւավորել դաշինք։ Մենք ուժ ենք, որը ձեւավորել է Հայաստանում վերջին տարիներին ամենահաջողակն դաշինքը։ Կոնկրետ ուժերի անուն այս պահին սխալ է տալ, միայն հստակ կարող եմ ասել, որ ՔՊ-ի հետ որեւէ համագործակցությունը բացառվում է»,-ասել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ կուսակցությունն այսօր հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031