Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ բանագնացները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը պատմել է Անկարայի նախագահական պալատում Ադրբեջանի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ իր հանդիպման մասին։

Ըստ Քըլըչի՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության օկուպացիայից հետո «կառուցման և վերածննդի գործընթացները»։

«Ես մեկ անգամ ընդգծեցինք տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։ Մենք գոհունակություն հայտնեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- X սոցիալական ցանցում գրել է Քըլըչը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031