Skip to main content

Արտասահմանյան վարկանիշային գործակալությունները Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազում են նկատում․ ԿԲ

Արտասահմանյան վարկանիշային գործակալությունները նշում են Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազում, բայց ոչ անհետացում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է նրա նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Դա է պատճառը, որ Fitch վարկանիշային առաջատար գործակալություններից մեկը, օգոստոսի վերջին այդպես էլ չի թարմացրել Հայաստանի վարկային վարկանիշը, այլ միայն զգուշորեն դրական մեկնաբանություններով է հանդես եկել։ «Համաձայնագրերի նախաստորագրումը դրական քայլ է, սակայն ճանապարհին խոչընդոտները պահպանվում են», — մեջբերել է Գալստյանը։

Այսպես թե այնպես, Կենտրոնական բանկի նախագահի խոսքով, անձնական շփումներում միջազգային գործընկերները՝ լինեն դրանք միջազգային փորձագետներ, թե առևտրային կազմակերպություններ, դրական գնահատականներ են հայտնում։

«Մոտ ապագայում «Raiffeisen International» բանկային կորպորացիան Վիեննայում առաջին անգամ կանցկացնի «Հայաստանի օրեր»։ Իհարկե, այս միջոցառումը նախատեսված էր դեռևս մինչև համաձայնագրերի նախաստորագրումը, սակայն դրա նախաշեմին դրական ազդանշանները վերջերս ավելացել են», — նկատել է Մարտին Գալստյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031