Մաhացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Մանուկյանը

ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուբեն Մանուկյանը: Լուրը հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։

Ռուբեն Մանուկյանը ծնվել է 1940 թվականին։ 1960թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է։ 1962-1980թթ. եղել է «Ավանգարդ» թերթի գլխավոր նկարիչը։ 1977թ. եղել է Հայաստանի Նկարիչների միության քարտուղարը։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների։

Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930